ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Continue reading »

Времена года

Зима.

Зима – Самое холодное и сказочное время года.

Деревья стоят в белых пушистых одеждах. Речка замерзла и покрылась толстым слоем льда. Вершины гор покрылись блестящим снегом. Небо чистое и светлое. Снег скрипит под ногами.

Continue reading »

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Continue reading »

Թումանյանական խնդիրներ

  1. Առաջին օրը Պոչատ աղվեսը խմել է  21լ . կաթ, իսկ եկրորդ օրը խմել է  20 – ով պակաս, քան առաջին օրը: Քանի՞ լիտր է խմել աղվեսը երկու օրում:

Լուծում

21 – 20 = 1

21 + 1 = 22

                      Պատ՝. 22

  • Առաջին օրը Ձախորդ Փանոսը կտրել է  33 ծառ, իսկ եկրորդ օրը կտրել է  10  – ով շատ: Քանի՞ ծառ է կտրել երկու օրում :

Լուծում

33 + 10 = 40

33 + 40 = 73

           Պատ՝. 73

Տերն ու Ծարան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Continue reading »

Պատմում է գայլը

Մի օր ես անտառում սոված ման էի գալիս և տեսա մի մարդու, ասացի.

– Ո՞ւր ես գնում, ա՝յ մարդ:

-Գնում եմ Աստծու մոտ, – պատասխանեց մարդը:

Ես նրան խնդրեցի, որ Աստծուն հարցնի, որ մի սոված գայլ կա, գիշեր – ցերեկ հաց է ուտում ու չի կշտանում, ի՞նչ անի, որ կշտանա: Մարդը գնում է Աստծու մոտ, ետ է գալիս ու ասում ինձ.

– Եթե դու գտնես մի անխելք մարդ և ուտես, կկշտանաս: