Պատմում է գայլը

Մի օր ես անտառում սոված ման էի գալիս և տեսա մի մարդու, ասացի.

– Ո՞ւր ես գնում, ա՝յ մարդ:

-Գնում եմ Աստծու մոտ, – պատասխանեց մարդը:

Ես նրան խնդրեցի, որ Աստծուն հարցնի, որ մի սոված գայլ կա, գիշեր – ցերեկ հաց է ուտում ու չի կշտանում, ի՞նչ անի, որ կշտանա: Մարդը գնում է Աստծու մոտ, ետ է գալիս ու ասում ինձ.

– Եթե դու գտնես մի անխելք մարդ և ուտես, կկշտանաս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *