Երեք արջի հեքիաթը

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է… գտել եմ… հրես բռնեցեք… վայ… վայ… բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել:

Հացի փշուրի մասին ավանդապատում

Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուր էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերը հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:

Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:

Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համարանտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնանտակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար  ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:

Առասպել լավաշի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի:

Ճանճը

Ա. Խնկոյան

Խոնարհ ու հեզ
Մի հոգնած եզ,
Արորն ուսին,
Ճանճը պոզին
Մի իրիկուն
Գալիս էր տուն:

Մին էլ ճամփին
Մի ուրիշ ճանճ
Հենց նստածին
Ասաց. – Տո՛, մա՛նչ,
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ:

Քիթը տնկած
Ճանճը ասաց.
— Մենք որտեղի՞ց.
Վարում էինք,
Վարատեղից:

խոնարհ — լսող, ենթարկվող, հնազանդ
հեզ — խելոք, հանգիստ, մեղմ, խոնարհ
արոր — հող վարելու գյուղատնտեսական գործիք
մանչ — տղա
վարատեղ — արտ, վարելու տեղ

  1. Շարունակիր  բլոգում պատմել առակը ։

Մի հոգնած եզ վարատեղից տուն էր գալիս: Պոզին մի ճանճ էր նստած:

_ Ա՛յ եզ ,խի ես խաբում, որ դու վարում էիր հողը : Աշխատավոր եզի փոխարենը դո՞ւ ես հոգնել:

On , in, under , by

1. There’s a car under the chair.2. There are books _________ the bookshelf.
3. There’s a computer ——- the table.4. There’s a book ____________ the drawer. 
5. There’s a ball________  the chair.6. There’s a toy _____________ the wardrobe.
7. There’s a teddy bear ________ the drawer.8. There’s skateboard  _____________the bed.