Էմիլի արկածները

Էմիլի արկածները (hատված)

                                                                            Աստրիդ Լինդգրեն

մաս 1-ին

 Էմիլը գյուղում էր ապրում: Նա շատ չարաճճի էր ու համառ, ուղղակի քո հակառակը, չէ՞: Չնայած շատ բարի ու լսող տղա էր երևում՝ մանավանդ քնած ժամանակ: Ուզում ե՞ս նրան նկարագրեմ: Ջինջ, կապույտ աչքեր, թմբլիկ մռութ, կարմիր այտեր ու ցորնագույն խճճված մազեր, ուղղակի հրեշտակ:

Continue reading »

Հեքիաթ փոքր դդումի մասին

Կա – չկա մի փոքրիկ դդում կա: Այդ դդումի անունը Դադրիկ է : Դադրիկը 8 տարեկան է: Այդ Դադրիկը շատ ընկերներ ունի: Նա երջանիկ է և նա սիրում է նկարել:
Մի օր բակում ընկերների հետ խաղալիս անձրև է սկսվում: Դադրիկը վազում է տուն, և ասում մայրիկին.

– Մայրի՛կ, բակում անձրև է գալիս:

Մայրիկը ասում է.

-Լավ, դու գնա քնելու, մյուս օրը կխաղաս, Դադրի՛կ:

Դադրիկը քնեց: Մյուս օրը Դադրիկը արթնացավ, և գնաց անտառ, տեսավ նապաստակին, ասաց.

– Կդառնա՞ս իմ ընկերը :

Նապաստակն ասաց.

– Այո:

Դադրիկը և նապաստակը սկսեցին խաղալ:

Դադրիկը նապաստակին ծանոթացրեց իր ընկերների հետ, և ամեն օր նրանք սկսեցին միասին խաղալ:

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

Continue reading »

Դդմախնդիր

Մեր տանը կա 329 դդում, իսկ Արփիենց տանը կա 90 – ով պակաս դդում: Քանի դդում կա մեր ու Արփիենց տանը միասին:

Լուծում

329 – 90 = 239

329 + 239 = 568

Պատ՝. 568 դդում

Խանութում կար 900 դդում: Առաջին օրը վաճառվեց 100 դդում, իսկ եկրորդ օրը՝ 20 – ով պակաս, քան առաջին օրը: Քանի դդում մնաց խանութում:

Լուծում

900 – 100 = 800

100 – 20 = 80

900 – 100 – 80 = 720

Պատ`.720

3 դդումը արժե 150 դրամ: Որքան արժե 15 դդումը:

Լուծում

150 : 3 = 50

50 . 15 = 750

Պատ՝. 750