Էրեբունի թանգարանի մասին

Մենք դասարանով գնացինք Էրեբունի թանգարան: Ես այնտեղ տեսա սեպագիր արձանգրություներ: Այնտե կան շատ հին իրեր սափոր, բրոնզե ոսկե և արծաթե զրդեր, վահանի մաեր, արծաթե եղջրագավաթ գինու համար, կավե ափսեներ : Թանգարանում շրջայցից հետո բարձրացանք Արին բերդի բլուր , որտեղ ուսումասիրեցինք դարեր առաջ ստեղված հնավայը: Ես հավանեցի ճամփորդությունը:

Տիգրան Մեծ, արքաների արքա

Մ.թ.ա. 95-55թթ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշես արքա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արտաշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ո՞ր թվականներին է հիմնադրվել Արտաշեսյան արքայատոհմը։
    Արտաշեսյանների արքայատոհմը հիմնադրվել է մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է:
  • Ո՞վ էր Արտաշեսյան արքայատոհմի առաջին արքան և ո՞ր թվականներին է թագավորել։
    Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»:

«ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ

Այստեղից է սկսվում Երևանը, դեռևս մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Հռոմից 29 տարով մեծ քաղաքի՝ Երևանի պատմությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն հնամենի Էրեբունի – Երևանի անձնագիրն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 12.000 (11.295) հնագիտական գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը: Եզակի ցուցանմուշ է նաև մ.թ.ա. 685-645 թ.թ. կառուցված ուրարտական քաղաքը, որի ռազմական գործողությունների, մշակույթի ու կենցաղի մասին ընդարձակ տեղեկություններ են տալիս վիմագիր արձանագրությունները: Արգելոց-թանգարանը տարածաշրջանում ուրարտագիտական կենտրոն է. ոչ միայն ցուցադրման տեսանկյունից, այլ նաև ուսումնասիրությունների համար բացառիկ արժեք են ներկայացնում նախաուրարտական քարակերտ ու կավակերտ կուռքերը, հելլենիստական շրջանի դամբարանները, երկաթե, բրոնզե զենքերը, դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, ինչպես նաև մ.թ.ա. III հազ. սկզբներին գոյություն ունեցած և ողջ Մերձավոր Արևելքում եզակի համարվող վաղերկրագործական բնակավայրի կառուցողական մանրամասներն ու նյութական արժեքները, որոնք վկայում են ուրարտական թագավորությունում բարձր վարպետության հասած արհեստների, արվեստների և գյուղատնտեսության մասին: Թանգարանային հավաքածուի բացառիկ արժեքները բազմիցս ցուցադրվել են Լուվրում (Ֆրանսիա), Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ), Էրմիտաժում (Ռուսաստան), Բրիտանական թանգարանում (Մեծ Բրիտանիա) և հանրահայտ այլ մշակութային օջախներում: Արգելոց-թանգարանի ցուցանմուշներն ու ամրոցի պատմությունն այցելուներին ներկայացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և լեհերեն լեզուներով:


Արին բերդ ամոց

Արին-Բերդը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորի որդի Արգիշտի Ա-ն  մ․թ․ա․ 782 թվականին՝ որպես երկրի հյուսիսային սահմանների ռազմական հզոր բերդաքաղաք։ Արին-Բերդում են գտնվել Սարդուրի Բ-ի և Էրիմենայի որդի Ռուսա Գ-ի 23 սեպագիր արձանագրությունները, ինչպես և խեցեղեն, կնիքներ (գլանաձև, կշռաքարերի ձևի), ճարմանդներ, ապարանջաններ, ուլունքներ (ագաթե, սերդոլիկե և ապակե), նետերի բրոնզե ծայրակալներ, IV դարի Միլեթ քաղաքի արծաթե դրամներ, Աքեմենյան ժամանակաշրջանի (մ․թ․ա․ V դար) արծաթե ռիտոններ, երկաթե սանձ և այլն։ Արին-Բերդի հնագիտական նյութերի թվին են դասվում նաև այն առարկաները, որոնք գտնվել են Կարմիր-բլուրի պեղումների ժամանակ, բայց պատրաստված են եղել Արին-Բերդում (բրոնզե վահաններ, սաղավարտներ, կապարճներ, թասեր, ձիասարքի մասեր և այլն)։ 1950-1968 թվականների պեղումների ընթացքում Արին-Բերդի միջնաբերդում բացվել են շուրջ 100 սենյակ, դահլիճ, բակ, միջանցք, որոնք շրջապատված են եղել հզոր բերդապարսպով։ Այստեղ էր կառուցված Արգիշտի Ա-ի պալատը՝ «Աուսի» տաճարով, երկու ներքին բակ, մեկը 4 սյունազարդ դահլիճներ, որոնցից մեկը վիթխարի (12,5 x 39,0 մ)՝ հինգ սյունով երկայնական առանցքի և շինարարական արձանագրությամբ խարիսխների վրա։ Միջնաբերդի մյուս խոշոր կառույցը, որ հիմնադրվել է նույնպես Արգիշտի Ա-ի օրոք, Խալդի աստծո տաճարն է։ Այն փռված է լայնական ուղղությամբ, ճակատային մասում ունի աշտարակ և թեթև սյունաշար, որոնք կազմում էին ներդաշնակ միասնություն։ Պալատը և տաճարը եղել են ճոխ ձևավորված։ Նրանց պատերը զարդարված էին աշխարհիկ ու պաշտամունքային բնույթի գույնզգույն որմնանկարներով։ Աքեմենյան Իրանի տիրապետության ժամանակաշրջանում ուրարտական շենքերը վերակառուցվեցին՝ համապատասխան նոր պահանջներին, որի հետևանքով ստեղծվեցին ապադանան (դահլիճը) և կրակի տաճարը։ Երևանը, որի անվանումը ծագում է Էրեբունի անունից (Էրեբունի, Էրեվունի, Երևան), իր պատմական կյանքը սկսում է Էրեբունիի հիմնադրման տարեթվից։

Զատիկի ծես

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:

Զատիկը հեթանոսական տոն

Ըստ ենթադրությունների, սկզբնական շրջանում Հայաստանում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից տարբերելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.

-Շվոտը դուրս, մարտը` ներս: Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ): Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում: Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ միացնում իր շողերը,  երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատ աշխարհի գույների թարմությունը, իսկ Անահիտ աստվածուհին դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկը` քրիստոնեական տոն

Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:  Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է  Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: Զատիկի խոհանոց՝
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:
Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:

Մենք ինչպե՞ս ենք նշել Զատիկը

Զատիկի տոնին մենք պատրաստվում ենքմեծ շուքով: Մայրիկս չամչով փլավ և ձուկ էր եփում, իսկ քույրիկս մայրիկին էր օգնում: Հետո մենք՝ ես և քույրս ձվերը տարբեր գույներով էինք ներկում: Մենք շատ լավ նշեցինք Զատիկը: Այդ օրը մարդիկ սովորաբար իրար ողջուն են ասելով՝ Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։

Արգիշտի Առաջին. Էրեբունի քաղաք

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Վանի թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

Առաջադրանք

  • Ե՞րբ է համարվում Երևանի ծննդյան տարեթիվը։
    Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.:
  • Ո՞վ է Երևան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։
    Վանի թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։
    Վանի թագավորության հյուսիային հատվածում:
  • Որքա՞ն հին է Երևանը։
    Երևան քաղաքը 2806 տարեկան է Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
    Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում:
  • Համացանցից դուրս գրիր տեղեկություններ Վանի թագավորության մասին և հրապարակիր բլոգում։
  • Ք.ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհում պատմական ասպարեզ իջավ Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, որը ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Ուրարտու անունով: Ուրարտացիք իրենց երկիրը անվանում էին Բիայնիլի, Աստվածաշնչում այն հիշատակվում է` Արարատյան թագավորություն: Ներկայացված նմուշները վկայում են հին արևելյան տիպի բարձր մի քաղաքակրթության մասին` պետական կուռ կառուցվածքով, գրչությամբ, ուրույն ծիսակրոնական համակարգով, ծաղկուն քաղաքներով, արհեստներով ու արվեստով:
  • Ուրարտուն կործանվեց Ք.ա. 585 թ.` մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղված պայքարում: Ուրարտական պետականության անկումից հետո նույն տարածքում կազմավորվեց Հայոց Երվանդունիների թագավորությունը:

Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև պառավ վհուկները։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Մաս 2

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

Continue reading »

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Մաս 1

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։/նշել թե քրիստոնեության մեջ սուրբ երրորդությունը ո՞րն  է/: Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

Դիցաբանություն և առասպել

Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի

Դիցաբանությունը հեթանոս աստվածների մասին գիտությունն է։ Առասպելները իրական պատմություններ են, որ փոխանցվել են նաև բանավոր։

  1. Ո՞վքեր էին առասպելի հերոսները

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

  1. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/

Տիգրան և Աժդահակ

Արտաշես և Արտավազդ

  1. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
  2. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Հայաստանում միակ հեթանոսական տաճարը Գառնին է մնացել։