Հիշողություն

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

 1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը բույն էր շինում:

 2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը աշխատասեր և ուժեղ էր:

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

4. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

շինել – կառուցել, պատրաստել

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

ավերակ – քանդած

սնուցած – կերցնել

հափշտակել – վերձնել, խլել

կրկին – եկրերդ անքամ

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
 ծիծեռնակը բույն է շինու
 ձագերը հափշտակում
 թշնամին 
  
  

6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:

Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի (ինչպի՞սի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել): Մի անգամ նա որոշեց (ի՞նչ անել) և …

Աշխատասեր ծիծեռնակը

Կար – չկար մի աշխատասեր և ուժեղ ծիծեռնակ կար: Նա շատ է սիրում բույներ շինել: Մի անգամ նա որոշեց կրկին բույն շինել:

Եվ ասաց.

– Վե՛ջ ես հոգնել եմ ի՞նչ անեմ . . .