Մկների ժողովը

Մկների ժողովը

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թե ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Հարցեր և առաջադրանքներ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան – Երես առած
գզիր – կատարածու
ահել – ծեր
ջոկ – մեկ , առանձին
հնարք – միջոց
կողակից – ընկեր , ամուսին
անոթի – սոված
զուլում – փորձանք
տկար – վատառողջ , թույլ
հանդուգն – համարձակ
պոչը քաշել – գնալ , հեռանալ

2. Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը – Մարդիկ սոված են մնում:
ցավն էլ ունի իր դեղը – Ամեն իրավիճակում ելք կա:
չոր գանգ – անխելք

Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն չարաճճի է և խորամանկ, քանի որ մկները չկարողացան նրա վզից կախեն զանգը:
4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․)։


5. Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ ժողովի մասին։
Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ այնպես անեին, ես մառանից դուս գայի: Այդ խորամանկները ուզում էին մառանի պահածոները ուտել: Այդ պատճառով ուզում էին իմ վզից զանգ կախել: Պարզվեց , որ բոլորն էլ վախկոտ էին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *