Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:


Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
  1. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի:

  1. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Վա՜յ, հանկարծ ինձ չուտեն:

  1. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

Ա՛յ ձու, մենք քեզ հետ խաղալու ենք:

  1. Ինչպե՞ս է կոչվում.
    բառերի մառանը — գիրք
    գրքերի մառանը — գրադարան
    նկարների մառանը — թանգարան
  2. Շարունակի՛ր.
    Մկների երկիրը կոչվում է Մկստան:
    Վախկոտների երկիրը կոչվում է Վախկոտստան:
    Կաղամբների երկիրը կոչվում է Կաղամբստան:
    Ծիծաղների երկիրը կոչվում է Ծիծաղստան:
  3. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
    պատասխանող բառերը:
    Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձուն ընկավ:
    Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: Մուկը թեքվեց:
    Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց: Մուկը գրկեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *