Աշուն

Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը։

Կարմիր խարյուկ է կարծես

Ծեր տանձենին անտառի

Թվում է թե մոտ վազես

Ձեռք ու ոտքդ կվառի

  1. Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:

Աշնան օրեր, Դեղին թերթեր, Կարմիր խայրույկ, ՈՒրախ քամի

  1. Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին․

Դեղին թերթեր

կապույտ առվակ

կարմիր խարույկ

ծեր տանձենի

  • Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է: Քամին ուրախ է, որովհետև քամին խաղում է տերևների հետ:

  • Բլոգումդ պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:

Աշունը շատ գեղեցիկ եղանակ է, որը ես շատ – շատ եմ սիրում: Աշնանը տերևները դեղնում են և քամուց սկսում են թափվել: Աշնանը մենք գնում ենք դպրոց և հիանում ենք աշնան գեղեցիկ և հաճելի գույներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *