Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
    մլավում է, բառաչում է, հաչում են, գրում է, չէին հարգում
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
    Սպիտակ և կամակոր սյծերը հաչում են։
    Սև, հսկա գայլը գրում է։
    Թակարդ ընկած մուկը մլավում է։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
    Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․
    Շշմած կարագը երազում էր լինել աշխարհի ամենահամեղ կարագը:
    Մի օր քաղաքում հայտաարարել էի կարագների մրցույթ: Շշմած կարագը որոշեց ինքն էլ մասնկցի: Նա ամենբան արեց, որ հաղթանակ տանի բայց չհաջողվեց:
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում․․․
կսիրեինք

Եթե մուկը մլավեր ․․․
Աշխարհը կգմփար

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց․․․
տարորինակ կլիներ

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։
Օրը կխառնվեր իրար:

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը- մռնչում է

Ոչխարը- բառաչում է

Խոզը- խռխռում է

Հավը- կչկչում

Այծը-մայում

Կատուն- մլավում

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

հաստափոր շերեփ

շշմած հեռախոս

  շատախոս զանգ
լացկան պղպեղ

վախկոտ արջ

ծույլ նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
    վախկոտ արջ
    Կար – չկար մի արջ կար: Նա շատ եր սիրում մեղր ուտել: Նա ապրում էր անտառի խարքում շուրջ մեղվի փեթակ: Նա մի օր հաքավ բաչկոն և գնաց մեղր ուտելու: Արջը ուզում էր թաքուն մեղր գողանալ:Այդ մի մեղուն դուրս եկավ փեթակից ծաղիկներից նեկտար հավաքելու և տեսավ վախկոտ արջին: Մեղուն հետ մտավ փեթակ և կանչեց բոլոր ընկերներին: Մեղուները դուրս եկան և սկսեցին հարձակվել արջի վրա: Արջը իրա ամբողջ ուժով վազեց և հասավ տուն: Այդպես էլ նա չկարողացավ մեղր ուտել:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Առաջադրանքները՝ Արմինե Աբրահամյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *