Մեղուն ու մարդը

Ես ընտրել եմ Էմիլի Ղազարյանի բլոգը:

Մեղուն ու մարդը
Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

  • Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
  • Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, –
    պատասխանեց տերը:
  • Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
  • Ոչխարը:
  • Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
    միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
  • Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
  • Շերամը ո՞րն է:
  • Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
  • Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
    տերևներով:
  • Նա ինքն է:
  • Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
    համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
    ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
  • Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
    բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
    Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:
    1902

Ի՞նչ օգուտ է տալիս մեղուն մարդու համար։
Մեղուները մարդկանց մեղր են տալիս

Եթե մեղուներին կերակրեն, ի՞նչ մեղրի տեղը կտան։
Ոսկի կտայն:

Մեղուները դեպի մեզ ի՞նչ են։

Մեղուն ի՞նչ հարձ տվեց մարդուն։
Որ կենդանինէ ավելի օկտակար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *