January 24

Հեքիաթ փոքր դդումի մասին

Կա – չկա մի փոքրիկ դդում կա: Այդ դդումի անունը Դադրիկ է : Դադրիկը 8 տարեկան է: Այդ Դադրիկը շատ ընկերներ ունի: Նա երջանիկ է և նա սիրում է նկարել:
Մի օր բակում ընկերների հետ խաղալիս անձրև է սկսվում: Դադրիկը վազում է տուն, և ասում մայրիկին.

– Մայրի՛կ, բակում անձրև է գալիս:

Մայրիկը ասում է.

-Լավ, դու գնա քնելու, մյուս օրը կխաղաս, Դադրի՛կ:

Դադրիկը քնեց: Մյուս օրը Դադրիկը արթնացավ, և գնաց անտառ, տեսավ նապաստակին, ասաց.

– Կդառնա՞ս իմ ընկերը :

Նապաստակն ասաց.

– Այո:

Դադրիկը և նապաստակը սկսեցին խաղալ:

Դադրիկը նապաստակին ծանոթացրեց իր ընկերների հետ, և ամեն օր նրանք սկսեցին միասին խաղալ:


Posted January 24, 2023 by Վիկա Միսակյան in category Դդմածես, Հորինուկ, Paint

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*