Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։
Էրնանդուլցինոմ Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։
Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշով:
Նրան աշխատանքից զրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված: Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երագներ կան: Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ: Ընկերները երկու օր առաջ էին պայքարել ու հաշտվելու փորձեր էին անում: Առատ խոստումներ տվեց ու գնաց:
Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:
Իսկ ինչ է մշակույթը։ Այս հարցին պատասխանելու համար եկեք հիշենք, թե ինչ զգացողություն ենք ունենում, երբ հանկարծ մեր ձեռքն է ընկնում որևէ հին լուսանկար: Եթե դա մեկնումեկիս փոքր տարիքի լուսանկարն է, բնականաբար հետաքրքրությամբ նայում ենք: Նույնքան հետաքրքիր են նաև մեր ծնողների, պապիկների ու տատիկների լուսանկարները: Բայց ինչն է մեզ գրավում, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝ հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:
Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը, հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական (կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քանդակ և այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը: Դրանք ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում, տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակներում: Այդ բոլոր արժեքները ստեղծվել են, որպեսզի բանաստեղծության, երգի կամ քանդակի լեզվով իրենց ժամանակակիցներին հաղորդեն մտքեր, տեսակետներ, գաղափարներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաստեղծների տաղերը, որոնք պատմում են սիրո, հայրենիքի, ազնվության մասին, այսօր էլ թարմ են, հետաքրքիր։ Եվ դեռ երկար ժամանակ կպահպանվեն որպես այդպիսիք։ Իսկական մշակութային արժեքները երբեք չեն հնանում։
Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն ունի բանահյուսությունը։
Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հեղինակը ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների ու պարտությունների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական բանահյուսության կարևոր տեսակներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնավորության գծերը, ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի մասին. «Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:
Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում: Ոչ ոք չի կարող ճշգրիտ ասել, թե երբ է ստեղծվել էպոսը: Այն հորինվել է շատ հին ժամանակներում և տարածվել ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր, պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած, բանահավաքները սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:
«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողովրդի բնավորության հիմնական գծերը: Առաջին հերթին դա հերոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը, Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամենատարբեր փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական արարքների:
Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են: Դավիթն իր ժողովրդի նման երախտագետ է, այսինքն երբեք չի մոռանում նրանց, ովքեր իրեն լավություն են արել:
Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, հասկանում ենք հայ ժողովուրդ, ճիշտ այնպես, ինչպես երբ ասում ենք Աքիլլես, հասկանում ենք հույն ժողովուրդ, երբ ասում ենք Իլյա Մուրոմեց, հասկանում ենք ռուս ժողովուրդ և այլն:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ինչո՞վ են մեզ հետաքրքրում անցյալի մաշակութային արժեքները։ Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական կամուրջ , տուն, եկեղեցի, ,շինություն և հոգևոր՝ գիրք, նկար, երգ, քանդակ, բանահյուսություն և այլն արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր մշակութային արժեք է: 2․ Ի՞նչն է, ձեր կարծիքով, մշակութային արժեքների մշտապես հետաքրքրական մնալու գաղտնիքը։ Իմ կարծիքով մեր մշակութային արժեքը կարղ են տարեց տարի զարգացնել և սերենդե սերունդ փոխանցել։ 3․ Ի՞նչ է բանահյուսությունը։ Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հեղինակը ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների ու պարտությունների մասին: 4․ Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Սասունցի Դավիթը կամ Սասնա ծռերը 5․ Ի՞նչ կապ կա ժողովրդի և էպոսի միջև։ Էպոսի և ժողովրդի կապը ժողովորդի բնավորության գծերն են, որոնք դրսեվորում են էպոսի հերոսների մեջ։ 6․ Բնավորության ի՞նչ գծեր ունեն մեր էպոսի հերոսներ։ Մեր էպոսի հերոսները նաև անսահման բարի ու մեծահոգի են, շիտակ ու վեհանձն: Դա հատկապես լավ է երևում էպոսի այն տեսարանում, երբ Դավիթը մեծահոգաբար զիջում է Մելիքին առաջին հարվածի իրավունքը. նա իր առաջին երկու զարկերը զիջում է Մելիքի մորն ու քրոջը, քանի որ վերջիններս իրեն պահել ու խնամել են:
Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ: թեստ « Վիկա Միսակյանի բլոգ այս ժամանակ թեստը դրեցի այս հղումի մեջ հետո թեստերը դրեցի մայրենի բաժնի մեջ։
Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում: չունեմ
Գրել ձեր, ինչպես նաև՝ ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ: Իմ ծնողները շատ են հավանում իմ բլոգային աշխատանքներին։
Зима недаром злится, Прошла ее пора – Весна в окно стучится И гонит со двора.
И все засуетилось, Все нудит Зиму вон – И жаворонки в небе Уж подняли трезвон.
Зима еще хлопочет И на Весну ворчит. Та ей в глаза хохочет И пуще лишь шумит…
Взбесилась ведьма злая И, снегу захватя, Пустила, убегая, В прекрасное дитя…
Весне и горя мало: Умылася в снегу И лишь румяней стала Наперекор врагу.
Объясни, почему в словах «злится» и «стучится» отсутствует «ь».
Вставить, где необходимо, ь. В холодную погоду зимой надо теплее одеваться. Мне пришлось добираться до дома в темноте. Ребята начали громко смеяться. Саша учится плохо потому, что ленится моя делать уроки. Новый год Петя собирается встречать с друзьями. Завтра ожидается морозная погода.
Он никогда не расстраивается по пустякам. Она всегда радуется успехам своих друзей. Мама мило улыбается по утрам. Сейчас он умоется и побежит завтракать. Ему нужно быстро одеться и бежать в школу. Зачем же так торопиться? Я забыла причесаться и выскочила на улицу.
Բույսերը բազմազան են: Նրանք իրարից տարբերվում են կառուցվածքով, բազմացման եղանակներով, բնակեցման վայրերով, չափերով, կյանքի տևողությամբ և այլն: Երկրի վրա աճող բոլոր բույսերը կազմում են բուսական աշխարհը՝ ֆլորան: Բույսերը, արմատներով ամրանալով հողին, չեն փոխում իրենց տեղը: Բացառություն են որոշ ազատ շարժվող ջրիմուռներ: Ջրիմուռները շատ պարզ կառուցվածք ունեն, նրանք կազմում են ցածրակարգ բույսերի խումբը և հիմնականում ապրում են ջրում: Արմատ, ցողուն, տերև ունեցող բույսերն անվանում են բարձրակարգ բույսեր: Դրանք են մամուռները, մերկասերմերը և ծաղկավոր բույսերը: Ամենապարզ կառուցվածք ունեցող բարձրակարգ բույսերը մամուռներն են: Այժմ կենսոլորտում դրանք ամենալայն տարածումն ունեն:
Բույսերի սննդի հիմնական և ելակետային աղբյուր են: Նրանք սնունդ են ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, սնկերի, բակտերիաների համար: Բույսերը մասնակցում են հողի և օգտակար հանածոների, այդ թվում՝ քարածխի, տորֆի, նավթի, բնական գազի առաջացմանը: Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել: Կանաչ տարածքները օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: Ծառերը պաշտպանում են մշակովի բույսերը քամուց և չորացումից, նպաստում են ձյան կուտակմանը, գետերի հորդացմանը և լճերի մակարդակի բարձրացմանը: Անտառաշերտի օգնությամբ մարդը պայքարում է անապատացման դեմ: Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:
Հարցեր 1.Ինչու՞ առանց բույսերի Երկրի վրա կյանք չի կարող լինել: Որովհետև բույսերը մեզ տալիս են մաքուր օդ 2.Ի՞նչ նշանակություն ունի անտառը: Անտառը կանաչ տարածք է և օդը մաքրում են փոշուց և խոնավացնում այն: Անտառը զգալիորեն ազդում է տարածքի միկրոկլիմայի վրա, պահպանում է տարածքը քամիներից, մեղմացնում է շոգը, թուլացնում ձմռան խտությունը: 3.Ի՞նչ են ֆիտոնցիդները, ո՞ր բույսերն են դրանք արտադրում: Բույսերից շատերը մթնոլորտ են արտազատում հատուկ մանրէասպան նյութեր՝ֆիտոնցիդներ, որոնք ոչնչացնում են հիվանդաբեր բակտերիաները: Հատկապես շատ ֆիտոնցիդներ կան սոճու անտառներում: Այդ պատճառով սոճու անտառներում կառուցում են առողջարաններ: Մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ են պարունակում նաև սոխը և սխտորը: Վարակներից խուսափելու համար պետք է սննդի մեջ սոխ և սխտոր օգտագործել: 4.Ինչու՞ են բույսերը համարվում առողջության աղբյուր: Բույսերը մարդու ուժի և առողջության աղբյուրն են: Կանաչ բույսերը կլանում են առողջության համար վնասակար արդյունաբերական աղմուկը: Կանաչապատ միջավայրում օրգանիզմի դիմադրողականությունն աճում է: Բույսերի դերը Երկրի վրա բնակվող բոլոր կենդանիների օրգանիզմների համար շատ կարևոր է:
219. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:
Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանմանհեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:
225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:
Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն – ամենափոքր ,ամենից փոքր Ամենավատ – ամենից վատ, վատագույն գեղեցկագույն -ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ բարձրագույն – ամենաբարձր, ամենից բարձր ամենաազնիվ -ազնվագույն, ամենից ազնիվ ամենից հզոր- ամենահզուր, հզորագույն համեստագույն- ամենահամեստ, ամենից համեստ ամենահին-ամենից հին, հնագույն ամենից ծանր- ամենածանր, ծանրագույն ամենալուրջ- ամենից լուրջ, լրջագույն ամենից խոշոր- ամենախոշոր, խոշորագույն
Թվական անուն
228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ – երեսուն, չորս տասնյակ – քառասուն , հինգ տասնյակ -հիսուն, վեց տասնյակ – վաթսուն, յոթ տասնյակ – յոթանասուն, ութ տասնյակ – ութսուն, ինը տասնյակ – իննսուն:
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (առանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: – 11 – 99 թվակաները գրվում են միասին Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն: 100-ից հետո բոլոր թվակաները գրվում են առանձին բացի 11 -99 թվակաները
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65 -վաթսունհինգ, 48 – քառասունութ, 107 – հարյուր յոթ, 93 – իննսուներեք, 6087 – վեց հազար ութսունյոթ, 4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786 – յոթ հարյուր ութսունվեց
231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը: — Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա: Ինը տարի է՝ ընկերություն ենք անում: Ինը քսանից տասնմեկով է փոքր: Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞: Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի: Ինն ինչի՞ց է մեծ: Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր: Տատս իննսունմեկ տարեկան է: Եթե ինը թվականին հաջորդում է ձայնավոր որևէ բառ կամ թվական ապա գրվում է 2 ն – ով։
Пишите, когда: январь — в январе, май, июль, октябрь, вечер, утро, день, ночь, осень, зима, весна, лето, четверг, пятница, суббота, воскресенье
Допишите окончанияи составь предложения с данными словосочетаниями: Жить в деревн….., Ездить на поезд……, Кататься на верблюд……., Играть во двор……, Гулять в парк….., смотреть в музе…….